‘Ավտոճանապարհները դժվարանցանելի են’

644

Դեկտեմբերի 25-ի` ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները, հիմնականում, անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դիլիջանի ոլորաններում, Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում առկա է մառախուղ:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նախորդ հոդվածը‘Նեմեցն ու Յուրիկը քցեցին Սերժին’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը «քնեց» պետությունը’