‘Ավտոճանապարհներին առկա է սաստիկ բուք, մերկասառույց. որոշ ճանապարհներ փակ են ‘

857

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում տեղում է անձրև` Իջևանում, Կապանում և Մեղրիում: 

Հանրապետության որոշ ավտոճանապարհների տեղ-տեղ մերկասառույց է, մասնավորապես` Գավառի և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի  ավտոճանապարհի Գորիս-Սիսիան  հատվածում:
 
Միջպետական  ճանապարհի Հ -43  Մ-2 – Գնդևազ-  Ջերմուկ  ճանապարհը ժամանակավորապես փակ է քարաթափման պատճառով:

Սաստիկ  բուք է  Արթիկ — Ալագյազ,  Մ 2 Երևան — Երասխ -Գորիս —  Մեղրի ավտոճանապարհի 170-173 կմ (Զանգեր–Սիսիան)  հատվածում և Վարդենյաց (Սելիմի)  լեռնանցքում:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման  և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. …Իսկ երեկ Հայոց բանակի 22-ամյակն էր’
Հաջորդ հոդվածը‘Սահմանին զինծառայող է զոհվել’