‘Արագածի, Ապարանի, Դիլիջանի, Գորիսի ճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է’

888

Հունվարի 17-ին՝ ժամը 10.00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը:

Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է։

Արագածի, Ապարանի, Դիլիջանի, Գորիսի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Նախորդ հոդվածը‘Ազատության մեջ է յուրացման և թրաֆիքինգի մեջ մեղադրվողը, ավելին՝ վերադարձել է նախկին պաշտոնին’
Հաջորդ հոդվածը‘Բնակարանում հայտնաբերվել է դի’