‘Ազատության մեջ է յուրացման և թրաֆիքինգի մեջ մեղադրվողը, ավելին՝ վերադարձել է նախկին պաշտոնին’

1015

iLur.am-ը այսօր խոսել է «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Սամվել Խաչատրյանի հետ, ով զրույցի ընթացքում հաստատել է մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որ դեռևս 2012-ի հոկտեմբերի 3-ին ձերբակալված Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նվեր Հովհաննիսյանն այժմ ազատության մեջ է և վերադարձել է իր պաշտոնին:

Սամվել Խաչատրյանի խոսքով՝ ինքը թողել է լիազորությունները մոտ մեկ տարի առաջ, որից հետո Նվեր Հովհաննիսյանը մինչև այժմ տնօրենի պաշտոնում է:

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը մեղադրվում էր տուն-ինտերնատին հատկացված 3100 լիտր բենզինի յուրացման և թրաֆիքինգի մեջ: Նա 2012թ. մայիսի 16-ից տուն-ինտերնատի խնամքի տակ գտնվող, ծանր հիվանդությամբ տառապող 4 անձանց մինչև 2012թ. սեպտեմբերի 18-ը շահագործել էր Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղի տարածքում՝ ստիպելով խնամել տուն-ինտերնատի և իր բարեկամների խոշոր ու մանր եղջերավոր անասուններին:

Նախորդ հոդվածը‘Բուհերի ռեկտորները նախագահականում էին’
Հաջորդ հոդվածը‘Արագածի, Ապարանի, Դիլիջանի, Գորիսի ճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է’