‘Արամ Ղարաբեկյանը կհուղարկավորվի Հայաստանում’

679

ԱՄՆ-ում մահացած հայտնի դիրիժոր Արամ Ղարաբեկյանի դին կտեղափոխվի Հայաստան։ Ինչպես հաղորդում են Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից, Ղարաբեկյանի հարազատներից համապատասխան թույլտվություն է ստացվել: Աղբյուրի համաձայն, այժմ նախապատրաստվում են անհրաժեշտ փաստաթղթերը: ՀՀ արվեստի վաստակավոր գործչի հուղարկավորության կազմակերպմամբ կզբաղվի հատուկ կառավարական հանձնաժողովը:

1983-1991թթ. Ղարաբեկյանը ղեկավարել է Բոստոնի «Սիմֆոնովա» նվագախումբը, 1997-2009 թթ.` Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Ղարաբեկյանի մահվան առթիվ ցավակցություն է հայտնել, մասնավորապես, ՀՊԿՆ ներկայիս գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, ով  նշել է Արամ Ղարաբեկյանի մեծ ավանդը ինչպես նվագախմբի, այնպես էլ Երևանի երաժշտական կյանքի զարգացման գործում: Բացի այդ, ինչպես նշվել է, Ղարաբեկյանն աջակցում էր դասական երաժշտության ժողովրդականացմանը` բարեգործական համերգներ անցկացնելով Հայաստանի մարզերում և Արցախում:

 

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Քաղաքական գործընթացները արագիլը չի բերում’
Հաջորդ հոդվածը‘Տ.Սարգսյանը «հանձնարարել է անշեղորեն հետեւել» ՄՄ ճանապարհային քարտեզի ժամանակացույցին’