‘Արամ Մանուկյան. Արտագաղթում են, աղքատության մեջ են բայց քվեարկում են հօգուտ ՀՀԿ-ի՝ անտրամաբանակա՛ն է’

822

Գյումրիում տեղի ունեցավ մի խայտառակություն, ընտրական գործընթացի մեջ ներքաշվել էր ամբողջ ուսուցչական համակարգը, եւ սա ղեկավարվում էր մարզային կրթական կենտրոնի կողմից: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով կիրակի օրը թիվ 1 և 35 ընտրատարածքներում անցկացված ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններին:

«Բոլոր վստահված անձինք iPhone-ով էին, ու իրենց ծրագրում կային մասնակիցների ընտրական ցուցակի համարները, և նշում էին՝ որ համարն է եկել, որ համարը չի եկել, անմիջապես հաղորդում էին դուրս, տեղի կազմակերպիչները էդ մարդկանց ստիպում, բերում էին: Գյումրին, որ ամենաաղքատ մարզն է, 48 տոկոս աղքատության ցուցանիշ ունի, ու գյուղերում ընտրություններում մասնակցում էր բնակչության 65-70 տոկոսը, ժողովուրդն էլ գալիս  քվեարկում է իշխանությանը 4-5 անգամ ավելով: Էդ էն ուսուցչությունն է, որ 10 տարի առաջ 58 հազար աշակերտ ուներ, հիմա 32000 ունի, բայց իրենք քվեարկում են իշխանությանը: 5000 ուսուցիչ կրճատվելէ  էս ընթացքում: Արտագաղթում են, աղքատության մեջ են բայց գալիս քվեարկում են»,- հայտարարեց Մանուկյանը:

Նրա խոսքով՝ Գյումրու օդանավակայանից 5000 հոգի այս տարի արտագաղթել է, Գյումրիից ամեն օր 2-3 երթուղային տաքսի գնում է Ռուսաստան: «Էս ձև անտրամաբանական բաներ մի՛ արեք, էսպես իշխանություն պահել չի կարելի»,- եզրափակեց Մանուկյանը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ՊՆ խումբը տեսչություն է իրականացրել Թուրքիայի տարածքում ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ 2013թ. պետբյուջեի նախագծի քննարկումները կմեկնարկեն դեկտեմբերի 5-ին ‘