‘Արամ Մանուկյան. Գլխավոր դատախազի ընտրությունը կեղծվել է’

1314

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի կարծիքով՝ «գլխավոր դատախազի ընտրությունների թեման» սադրանք էր իշխանության կողմից:

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա հայտարարել է, որ հավատում է բոլորին, ովքեր պնդում են, որ դեմ են քվեարկել Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը:

Մանուկյանը կարծիքով՝ իշխանությունները կեղծել են նաև այս ընտրությունները:

«Այս մասին հիմք է տվել մտածել ՀՀԿ-ականների՝ իրար հակասող հայտարարությունները: Դժվար է ապացուցել, բայց մինչև 20 ձայնի խախտումներ են եղել: Ուստի, ելնելով դրանից, գտնում եմ, որ պետք չէ մեղավոր փնտրել, պետք չէ ապացուցել, որ իրենք դեմ են քվեարկել, այլ դա ընդունել որպես սադրանք և դրան ընդառաջ չգնալ»,- ասել է Արամ Մանուկյանը: 

Հիշեցնենք, որ քվեարկությունից առաջ Կոնգրեսն ու «Ժառանգությունը» հայտարարել են, որ դեմ են քվեարկելու Գևորգ Կոստանյանի թեկնածությանը, սակայն երկու խմբակցություններից քվեարկությանը մասնակցած 8 ատգամավորների պարագայում «դեմ» ձայների քանակը 3-ն է եղել, անվավեր՝ 2-ը:

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի գրասենյակից հորդորում են Փոստանջյանին օդանավակայանում չդիմավորել’
Հաջորդ հոդվածը‘Քրիստինե Խանումյան. Ս.Սարգսյանի եվրամետամորֆոզները ‘