‘Արամ Մանուկյան. Սա գործարք է Հայաստանի անկախության դեմ. Տեսանյութ’

1375

Դեկտեմբերի 21-ին մեկնարկած ԱԺ արտահերթ նստաշրջանում ոչ իշխանական պատգամավորներն ուղղակի ջախջախել են իշխանություններին՝ գազային համաձայնագրերի վերաբերյալ քննարկումների ժամանակ:

Արտահերթ նիստը առանց ընդմիջման տեւել է ավելի քան 8 ժամ, որը ուղիղ եթերով հեռարձակվել է նաեւ ԱԺ կայքի միջոցով: Չգիտես ինչու, սակայն, նիստի ավարտից հետ ԱԺ կայքում տեղադրված ամբողջական տեսանյութը սկսվում էր ոչ թե նիստի մեկնարկից, այլ ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանի ելույթից, ինչը հնարավորություն չէր տալիս ներկայացնել նրանից առաջ հնչեցրած ելույթները: Խնդիրն այժմ կարգավորվել է, եւ ստորեւ ձեզ ենք ներկայացնում ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հնչած թերեւս ամենահաջողված ելույթներից մեկը: Խոսքը ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ելույթի մասին է, որտեղ նա ապացուցում է, որ գազի թանկացման հետ կապվախ «այս գործարքը ծայրից ծայր գաղտնի ու անօրինական է»: «Չէր կարող պարտք ձեւավորվել, էդ պարտքը պայմանավորված պարտք է: Սա գործարք է Հայաստանի անկախության դեմ»,- ասում է Արամ Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Նախորդ հոդվածը‘Էրդողանը խոստացել է «կոտրել իր հակառակորդների ձեռքերը»’
Հաջորդ հոդվածը‘Յոհանեսբուրգի օդանավակայանում ինքնաթիռը մխրճվել է շենքի մեջ’