‘Արայիկ Սարգսյան. Ինչու՞ կառավարությունը խաղաղապահ զորքեր չի ուղարկում Սիրիա ‘

2430

«ՀՀ կառավարության կողմից սիրիահայերին օժանդակելու քայլերը շատ խղճուկ, թույլ ու ոչ ադեկվատ են: Պատճառը ինքնուրույն քաղաքականություն վարելու ունակությունից զուրկ լինելն է», — iLur.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ աշխարհաքաղաքական հետազոտությունների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը:

Ըստ նրա՝ երբ ինքը յոթ ամիս առաջ բարձրաձայնում էր այս հարցը, իրեն խնդրեցին այդ թեմայով չխոսել:

«Երբ մոտեցա և հարցրի, թե ինչն է պատճառը, չէ՞ որ խնդիրը շատ լուրջ է, ինձ ասացին, թե Սիրիայի մասին չխոսելու հրահանգ կա: Իսկ գիտեք ի՞նչ կաներ Իսրայելը Հայաստանի փոխարեն, եթե Հալեպում հրեաներ ապրեին:

Զարմանալի է, որ Աֆղանստան ևԿոսովո ուղարկել ենք խաղաղապա զորքեր՝ պաշտպանելու մուսումլաններին, իսկ ինչու՞ Հայաստանի կառավարությունը քսան-երեսուն հատուկ նշանակության ջոկատայիններ չի ուղարկում Սիրիայի հայկական թաղամասերը հսկելու ու պաշտպանություն իրականացնելու համար»,- ասաց Արայիկ Սարգսյանը՝ շեշտելով, որ սիրիահայերը չկարողացան այս իրավիճակում ինքնակազմակերպվել ու հետևել լիբանանահայերի օրինակին, իսկ Հայաստանի կողմից նման վերաբերմունքը միայն բացասական հետևանքներ կունենա:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսի նախկին նախագահին նոր մեղադրանք է առաջադրվել’
Հաջորդ հոդվածը‘Հայկական օդանավին թուրքական իշխանությունները թույլատրել են օդ բարձրանալ ‘