‘Արա Աբրահամյանը ստել է ‘

1448

Հայերի համաշխարհային կոնգրեսի՝ նախօրեին կայացած նիստի առանցքը, իհարկե, Արա Աբրահամյանի հայտարարությունն էր Ս. Սարգսյանին սատարելու վերաբերյալ: Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, սակայն, այս հայտարարությունը անսպասելի է եղել հավաքի մասնակիցների ճնշող մեծամասնության համար: Նիստի օրակարգում նման հարց չի եղել, և Ա. Աբրահամյանի ինքնագլուխ հայտարարությունը մեծ դժգոհություններ է առաջացրել մի շարք համայնքների ազդեցիկ ղեկավարների մոտ:

«Մենք որ տեսնում ենք, թե վերջին տարիներին քանի-քանի հազար հայ ընտանիքներ են գալիս Ռուսաստանի փողոցներում թափվում, ո՞նց կարանք էդ տիպի նախագահին մենք սատարենք: Արան մնաց նույն самозванец-ը»,- այդ հայտարարության կապակցությամբ այս կերպ արտահայտվեց ռուսահայ խոշոր համայնքներից մեկի ղեկավարը:

Նախորդ հոդվածը‘Yandex-ի առաջին տասը աշխատակիցները դարձել են միլիոնատերեր’
Հաջորդ հոդվածը‘Հայ-իրանական սահմանին Ռուսաստանի դրոշի առկայությունը մեկնաբանում է ԱԱԾ-ն ‘