‘
Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժանմունքից ազատ է արձակվել ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը:
Նրան ոստիկանության բաժանմունք են տարել ժամը 12:20-ին, ինչը, Կիվիրյանի խոսքերով, նշանակում է, որ բերման ենթարկվածին ոստիկանական բաժանմունքում պահելու՝ օրենքով սահմանված երեք ժամը վաղուց արդեն լրացած է եղել:
Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանին ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանի մոտ վրաններ տեղադրելու ակցիայի ընթացքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ: Արգիշտի Կիվիրյանը ոտքի և ձեռքի հատվածներում վնասվածքներ է ստացել:
Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը ԳԱԼԱ-ին տեղեկացրել է, որ բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ նրա նկատմամբ բռնություն կիրառելու, մարմնական վնասվածք հասցնելու եւ գույքը վնասելու կապակցությամբ:
‘