Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն

259
97kg GR - Artur Aleksanyan (ARM)

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 7-րդ անգամ դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն։

Ռումինայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչում գյումրեցի ըմբիշը գոտեմարտեց UWW-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս Մագոմեդ Մուրթազալիևի հետ և հաղթեց 6-3 հաշվով: Առաջին մրցափուլից հետո ռուս ըմբիշը հաղթում էր 3-0 հաշվով, սակայն երկրորդում 32-ամյա Ալեքսանյանը վաստակեց 6 միավոր ու հասավ տպավորիչ կամային հաղթանակի:

Արթուր Ալեքսանյանը փետրվարի 13-ին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ ժամկետից շուտ 9-1 հաշվով հաղթել էր թուրք թուրք Բեյթուլահ Կայիսդագին, իսկ երկրորդ գոտեմարտում 8-3 հաշվով առավելության էր հասել Նիդերլանդների ներկայացուցիչ Տիրոնե Ստերկենբուրգի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը մրցել էր UWW-ի դրոշի ներքո հանդես եկող բելառուս Աբուբակար Խասլախանովի հետ և հաղթել 5-1 հաշվով:

Արթուր Ալեքսանյանը կարիերայի 10-րդ մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնություններում։ 2012, 2013, 2014, 2018, 2020 ու 2023 թվականներին նա նվաճել էր չեմպիոնի տիտղոսը, 2011-ին ու 2016-ին դարձել էր փոխչեմպիոն, իսկ 2017-ին՝ բրոնզե մեդալակիր։

Նախորդ հոդվածըԳոռ Սահակյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Հաջորդ հոդվածըՉԼ. «Բավարիան» պարտվեց «Լացիոյին», ՊՍԺ-ն առավելության հասավ «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ (տեսանյութ)