Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

327

Գոռ Սահակյանը (67 կգ) երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում 20-ամյա ծանրորդը հաղթեց երկամարտի 311 կգ (140+171) արդյունքով: Պոկում վարժությունում Սահակյանը հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը և նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում գրանցեց լավագույն արդյունքը:

Երկամարտում երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին Թուրքիայի ներկայացուցիչներ Քաան Քահրիմանը (310 կգ) և Ֆերդի Արդալը (304 կգ)։

Հիշեցնենք, որ 2023 թվականին Գոռ Սահակյանը նվաճել էր Երևանում կայացած Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը, իսկ աշխարհի առաջնությունում դարձել էր բրոնզե մեդալակիր:

Նախորդ հոդվածըԵղանակն առաջիկա հինգ օրերին
Հաջորդ հոդվածըԱրթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն