‘Արձանագրվել են սիբիրյան խոցի կասկածելի դեպքեր ‘

738

ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի կասկածելի դեպքերի վերաբերյալ, iLur.am-ին հայտնում են առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:

Մամլո ծառայության փոխանցմամբ՝ ահազանգն ստանալուն պես տեղում իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն: Հիվանդության կասկածով անձանցից կատարվել է նմուշառում՝ լաբորատոր հետազոտությունների համար: Վերջիններիս արդյունքները պարզ կլինեն մոտակա օրերին:Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են:

 

Նախորդ հոդվածը‘Դել Բոսկե. Պիրլոն կարող է ստանալ «Ոսկե գնդակը»’
Հաջորդ հոդվածը‘Լուկաշենկոն հայտարարել է, թե միջորդ է հանդիսացել ԱՄՆ-ի և Հուսեյնի միջև’