‘Արման Մուսինյան. Երբ Շարմազանովը սկսի բան հասկանալ քաղաքականությունից, կարելի է հանգիստ սրտով մեռնել’

1460

«Կտոր մը երկինք» ֆիլմը հիշում եք, չէ՞. հիմա եթե մի քիչ խմբագրենք, կարելի է ասել, որ երբ Շարմազանովը սկսի բան հասկանալ քաղաքականությունից, կարելի է հանգիստ սրտով մեռնել: iLur.am-ի հետ զրույցում այս կերպ արձագանեց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի՝ նախօրեին արած հայտարարություններին: 

«Չնայած՝ դատելով նրա առաջխաղացման տեմպերից՝ մեզ երկար կյանք է սպասվում»,- ասաց Մուսինյանը: 

Նշենք, որ Շարմազանովը երեկ հայտարարել է, թե ՀԱԿ-ը  կարճատեւ պրոյեկտ է, եւ ներկա պահին ՀԱԿ-ում 7 հոգով 8 երգ են երգում: Էդուարդ Շարմազանովը ասել է նաև, որ առաջիկայում մի շարք դիմակազերծումներ են սպասվում: «Դիմակազերծում ասելով՝ նկատի ունեմ բոլոր այն քաղաքական  ուժերին և գործիչներին, ովքեր ստիպված են լինելու հանելու իրենց դիմակները, և հասարակությունը կտեսնի նրանց իրական դեմքը»,-պարզաբանել էր նա:

Նախորդ հոդվածը‘Արմեն Բադալյան. Սերժ Սարգսյանը փորձում է հետ պահել հնարավոր նախընտրական և հետընտրական ակտիվությունից ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի ընդդիմությունը քննարկում է միասնական ղեկավարության ստեղծման հարցը’