‘Սիրիայի ընդդիմությունը քննարկում է միասնական ղեկավարության ստեղծման հարցը’

853

Սիրիայի ընդդիմությունը քննարկում է միացյալ ղեկավարություն  ստեղծելու մասին այլախոհ Ռիյադ Սեիֆի և «Սիրիայի միացյալ ժողովրդական նախաձեռնության» առաջարկը:

Դոխում անցկացվող բանակցությունների արդյունքում՝ միասնական ընդդիմադիր ղեկավարություն ստեղծելու համաձայնագիրը կարող է կնքվել արդեն այսօր:

Արաբական երկրների լիգայի և «Սիրիայի ընկերներ» միջազգային խմբի հովանու ներքո անցկացվող Դոխի բանակցությունների նպատակը երկրի ներսում միացյալ և վստահության արժանի ղեկավարության ստեղծումն է, որը «Սիրիայի ընկերների» կողմից կճանաչվի սիրիացիների միակ օրինական ներկայացուցիչ:

Նախորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Երբ Շարմազանովը սկսի բան հասկանալ քաղաքականությունից, կարելի է հանգիստ սրտով մեռնել’
Հաջորդ հոդվածը‘Այս գիշեր Թուրքիա են փախել 8 հազար սիրիացիներ ‘