‘
Ինչպես տեղեկացրել էր iLur.am-ը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ Աժ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավարին պաշտոնապես առաջարկել է մասնակցել երկուշաբթի օրը կայանալիք քաղաքական խորհրդակցություններին:
«Մենք լրացուցիչ կքննարկենք մեր դիրքորոշումն իրենց առաջարկների վերաբերյալ, բայց, բնականաբար, հանդիպումից չենք հրաժարվի», — այսօր iLur.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ առաջարկում էր անցնել կառավարման խորհրդարանական համակարգին և 100% համամասնական ըտրակարգին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկա օրերին խորհրդակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ՝ պարզելու այս գաղափարի շուրջ համախմբվելու հնարավորությունները:
‘