‘
Ինչպես հայտնի է` աշնան սկզբին մեկնարկած ՏԻՄ ընտրություններում Կոնգրեսը այդպես էլ մեծ ակտիվություն չէր ցուցաբերել ՏԻՄ ընտրություններում: Սեպտեմբերի 23-ին սպասվում է ՏԻՄ ընտրությունների, այսպես ասած, երկրորդ փուլը: Այս անգամ հնարավո՞ր է, որ Հայ ազգային Կոնգրեսը ավելի ակտիվ մասնակցություն ցուցաբերի: Ի պատասխան iLur.am-ի հարցի` Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը արձագանքեց. «Մենք մեր դիրքրոշումն այս ընտրությունների առիթով արդեն հայտնել ենք, դա այն էր, որ այսօրվա բնռապետական համակարգի պարագայում ՏԻՄ ընտրություններն ամենախոցելին են: Եւ ելնելով այս իրողությունից, մենք որոշել ենք, որ այդ հարցում որոշիչ կլինեն տեղական կառույցների նախաձեռնությունները: Մինչ օրս այդպես ենք վարվել, հետայսու էլ ենք այդպես վարվելու: Մասնավորապես, այս պահին մենք ունենք հստակ նախաձեռնություն ՀԱԿ Հրազդանի տարածքային կառույցի կողմից` Ծաղկաձորի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ»:
Մուսինյանը նշեց, որ Հրազդանի տարածքային կառույցը հանդես է եկել նախաձեռնությամբ` սատարել Հովիկ Հակոբյանի թեկնածությունը եւ ելնելով դրանից`Կոնգրեսը առաջիկա կիրակի օրը Ծաղկաձորի քաղաքապետի ընտրություններում պաշտպանելու է Հակոբյանի թեկնածությունը:
Լուսանկարը՝ PanArmenian Photo
‘