‘Արման Մուսինյան. Քննարկումների արդյունքը կներկայացվի մոտ օրերս’

1338

Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, Հայ ազգային կոնգրեսի՝ քիչ առաջ ավարտված քաղաքական խորհրդի նիստից հետո Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարեց, որ նիստի ընթացքում քննարկվել են նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստում այսօրվա կայացրած որոշումը:

«Կոնգրեսը քննարկումներ է սկսել երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակի շուրջ, և քննարկումների արդյունքը կներկայացվի մոտ օրերս»,- նշել է Մուսինյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ քաղխորհրդի նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ կուսակցությունը սեփական թեկնածուով հանդես չի գալու ու չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին: 

Նախորդ հոդվածը‘Երուսաղեմում բարբարոսաբար պղծել են եկեղեցին և հայկական գերեզմանատունը’
Հաջորդ հոդվածը‘2015 թ. ՌԴ մուտք գործելը հնարավոր կլինի միայն արտասահմանյան անձնագրի առկայության դեպքում ‘