‘Արմեն Աշոտյանը՝ Դպրոցում ՀՀԿ քարոզչություն անող տնօրեններին. Չեն՛ք հանդուրժելու’

964

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք»-ում անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, որում Երեւանի թիվ 192 դպրոցի տնօրեն Ալվարդ Թադեւոսյանը ծնողական ժողովի ժամանակ զբաղվում է Հայաստանի հանրապետական կուսակցության քարոզչությամբ:

Աշոտյանն իր գրությունը վերնագրել է՝ «Ինչ չի կարելի, չի կարելի ե՛ւ Յուպիտերին, ե՛ւ ցլին»

«Երեկ համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես է թիվ 192 դպրոցի տնօրենը հավաքի վերջում սկսում իրականացնել քաղաքական ակտիվություն:

Ցավալի է, որ կրթության ոլորտի որոշ աշխատակիցներ այդպես էլ մինչև վերջ չեն ընկալել իշխանույթունների վճռականությունը չհանդուրժելու նախընտրական և ընտրական գործընթացներում օրենքից դուրս որևէ գործողություն:
Այս տեսահոլովակի հետքերով Երևանի քաղաքապետին համապատասխան գրություն հղելու անգամ կարիք չկա: Վստահ եմ, Տարոն Մարգարյանը աշխատանքային շաբաթվա մեկնարկին կիրականացնի օրենքով իրեն վերապահված լիազորությունները: 
Նույնը վերաբերում է նաև \”Հայկական ժամանակ\” օրաթերթի այսօրվա համարում տեղ գտած նյութի ուսումնասիրությանը:
Հատուկ շնորհակալություն Դանիել Իոնիսյանին և ՀԺ լրագրող Աննա Զախարյանին:

Հ.Գ. Ինչպես տեսնում եք, և ոչ մի հասատաված խախտում անպատիժ և անհետևանք չի մնում: 
Գուցե մեկ բացառությամբ: 
Հայտնի թեկածուներից մեկը ուսումնական հաստատություններում \”պատահական\” և \”մաքուրսիրտ\” քարոզչություն իրականացնելու փաստագրված դեպքը այդպես էլ գոնե չինքնախոստովանեց: 

Ահա և ընտրովի արդարության դրսևորում…», — գրում է Արմեն Աշոտյանը:

Նախորդ հոդվածը‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Մեկ շաբաթում ՀՀ բանկերը տրամադրել են 38 մլրդ դրամի եվ 35 մլն դոլարի վարկ’