‘Արմեն Էլբակյանը դեմ չէ դառնալ Թատերականի ռեկտոր. Ա1+’

1237

Ըստ շրջանառվող լուրերի, դերասան Արմեն Էլբակյանը կնշանակվի Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում: Բուհի ռեկտորի պաշտոնը թափուր է մնացել հունվարի 8-ին նախկին ռեկտոր Արմեն Մազմանյանի մահվանից հետո:

«Ա1+»-ի հետ զրույցում Էլբակյանը չի հերքել այդ լուրերը. «Լուրերն այնքանով են ճիշտ, որ իրոք նման լուրեր պտտվում են։ Վերջերս ես զանգեր եմ ստացել ինստիտուտից, տարբեր դասախոսներից, ովքեր մեծ ցանկություն են հայտնել ինձ տեսնելու այդ դերում։ Ամեն դեպքում ինձ հետ նման խոսակցություններ չեն եղել»,-նշել է նա։

Արմեն Էլբակյանը նշել է նաեւ, որ ինքը ոչ մի քայլի չի դիմել, բայց եթե իր անվան շուրջ են պտտվում նման լուրեր, ուրեմն ինքը ցանկալի թեկնածու է. «Եթե իմ անվան շուրջ են պտտվում հարցեր, ուրեմն մարդիկ գտնում են, որ ես հնարավոր թեկնածու եմ»։

Հիշեցնենք, որ վերջերս Արմեն Էլբակյանը հանրության կողմից սուր քննադատության ենթարկվեց Սուրբ Ծննդյան պատարագին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ Սերժ Սարգսյանին պատսպարող ամպհովանին բռնելու համար:  

Նախորդ հոդվածը‘Մինչ Սերժը երիտասարդանում է, Հայաստանը ծերանում ու լքվում է ‘
Հաջորդ հոդվածը‘Ով կլինի Պուտինի ամենաբարձրաստիճան հյուրը Սոչիում’