‘Արոնյանը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը’

664

Հոլանդական Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess գերմրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց հունգարացի Պետեր Լեկոյին: Երկար ժամանակ Լեկոն հաջողությամբ պաշտպանվում էր, սակայն Արոնյանը համառորեն հաղթանակի ուղիներ էր փնտրում եւ ի վերջո հասավ իր նպատակին՝ մրցակցին ստիպելով անձնատուր լինել 59-րդ քայլում:

Սա Արոնյանի երկրորդ անընդմեջ հաղթանակն էր: Նախորդ տուրում նա հաղթել էր հոլանդացի Իվան Սոկոլովին: Այժմ Արոնյանը իր միավորների քանակը հասցրեց 3,5-ի:

Նախորդ հոդվածը‘Տիմոշենկոյի վիճակը կրիտիկական է. փաստաբան’
Հաջորդ հոդվածը‘Forbes-ը հրապարակել է ամենաեկամտաբեր կինոզույգերի աղյուսակը’