‘Արոնյանն առայժմ երկրորդ տեղում է’

747

Բրազիլիայի Սան-Պաուլո քաղաքում կայացան շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի երկրորդ տուրի պարտիաները:
Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն, հնդիկ Վիշի Անանդի հետ: Կողմերը խաղաղ դաշն կնքեցին 35-րդ քայլին:  
Նորվեգացի Մագնուս Կառլսենը սեւերով հաղթեց իսպանացի Վալյեխոյին: Շարունակում է զարմացնել իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան: Առաջին տուրում Կառլսենին հաղթելուց հետո նա սեւերով պարտության մատնեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին եւ 6 միավորով դարձավ մրցաշարի միանձնյա առաջատար: Արոնյանը երկրորդն է:
Մրցաշարային իրավիճակը 2-րդ տուրից հետո.
1. Կարուանա – 6 միավոր, 2. Արոնյան – 4, 3. Կառլսեն – 3, 4. Անանդ – 2, 5. Վալյեխո – 1, 6. Կարյակին – 0:

Նախորդ հոդվածը‘Թե ինչպես մանրամասն սիրեցի Հայաստանը կամ, համենայն դեպս, նրա մի մարզը…. ‘
Հաջորդ հոդվածը‘Ահաբեկչության հետևանքով 7 զինծառայող է զոհվել Թուրքիայում’