‘Ահաբեկչության հետևանքով 7 զինծառայող է զոհվել Թուրքիայում’

928

Թուրքիայի զինված ուժերի 7 զինծառայող է զոհվել երկրի արևելյան Թունջելի քաղաքում երեքշաբթի օրը որոտացած հզոր պայթյունի հետևանքով, հայտնում է Euronews-ը:

Նախնական տվյալներով՝ պայթեցվել է զինվորական ավտոմեքենա: Թունջելի քաղաքում, ինչպես նաև մի շարք այլ արևելյան շրջաններում, արդեն երկու շաբաթ է՝ թուրքական բանակն անց է կացնում հակաահաբեկչական գործողություններ, որոնց նպատակն է չեզոքացնել Քրդստանի  աշխատավորական կուսակցության զինյալներին:

Նախորդ հոդվածը‘Արոնյանն առայժմ երկրորդ տեղում է’
Հաջորդ հոդվածը‘«Կոնգրեսն օկուպացնել» չհաջողվեց. ոստիկանությունը ցրեց ցուցարարներին, որոնք փորձում էին ներխուժել Իսպանիայի խորհրդարան ‘