‘Արոնյանն արդեն 2-րդն է’

812

Վեյկ Ան Զեեի շախմատային գերմրցաշարի 10-րդ տուրում Լեւոն Արոնյանը հաղթեց Վան Հաոյին, վաստակեց 6,5 միավոր եւ հավասարվեց Վիշի Անանդին, որն իր պարտիան ոչ-ոքի էր խաղացել: Նույնքան միավոր ունի նաեւ Նակամուրան:

Իսկ առաջատարը՝ Մագնուս Կառլսենը, հերթական անգամ 7-8 ժամ «տանջելուց» հետո ստիպեց անձնատուր լինել Էրվին Լ՛Ամիին եւ շարունակում է 1,5 միավորով առաջ մնալ իրեն հետապնդողներից: Այս տեմպերով նորվեգացին կարող է արդեն մտածել 2900 գործակցի մասին: Ներկայումս այն 2861 է:

Վեյկ Ան Զեե, 10-րդ տուր

Լեւոն Արոնյան — Վան Հաո՝ 1:0; Մագնուս Կարլսեն — Էրվին Լ՛Ամի՝ 1:0; Ֆաբիանո Կարուանա — Հիկարու Նակամուրա՝ 0:1; Պենտալա Հարիկրիշնա — Հոու Յիֆան՝ 0:1; Իվան Սոկոլով — Պետեր Լեկո՝ 0:1; Լյուկ վան Վելի — Անիշ Գիրի, Վիշվանաթան Անանդ — Սերգեյ Կարյակին՝ ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակը 10-րդ տուրից  հետո

1. Մագնուս Կարլսեն՝ 8; 2-4. Լեւոն Արոնյան, Վիշվանաթան Անանդ, Հիկարու Նակամուրա՝ 6,5; 5-6. Պետեր Լեկո, Սերգեյ Կարյակին՝ 5,5; 7-8. Պենտալա Հարիկրիշնա, Լյուկ վան Վելի՝ 5; 9. Ֆաբիանո Կարուանա ՝ 4,5; 10-11. Վան Հաո, Անիշ Գիրի՝ 4; 12. Հոու Յիֆան՝ 3,5; 13. Էրվին Լ՝Ամի՝ 3; 14. Իվան Սոկոլով՝ 2,5:

 Այսօր մրցաշարում հանգստյան օր է:

Նախորդ հոդվածը‘Պետք չէ ուշադրություն դարձնել մարդու խոսքին, պետք է հետևել նրա քայլերին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ կոչ կանի իր համակիրներին անպայման մասնակցել ընտրություններին. Մամուլ’