‘«Արսենալի» երկրպագուները զայրացած են ակումբի ղեկավարության վրա’

946

Լոնդոնի «Արսենալի» մի խումբ երկրպագուներ դիմել են ակումբի տնօրեն Իվան Գազիդիսին՝ բողոքելով տոմսերի բարձր գներից:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, բողոքի նոր ալիքը բարձրացել է այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Սիթիի» 1000 երկրպագու հրաժարվել է վճարել տոմսի համար, որի արժեքը կազմել է 62 ֆունտ: Նշենք, որ «Արսենալ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կայանալու է հունվարի 13-ին:

Արդյունքում «Արսենալի» երկրպագուները, որոնք բազմիցս արդեն արտահայտել են իրենց դժգոհությունը ակումբի գնային քաղաքականությունից:

«Մանչեսեր Սիթի» հետ հանդիպման տոմսերի իրացումը չափաանց դանդաղ է ընթանում (իսկ մրցակցի երկրպագուները ընդհանրապես բոյկոտել են հանդիպումը տոմսերի բարձր գների պատճառով:

Մենք կոչ ենք անում գոնե սառեցնել տոմսերի գները 2013/14 մրցաշրջանում»,- նշված է երկրպագուների հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘Այսօր նշվում է «շնորհակալություն» բառի միջազգային օրը (Շնորհակալություն բառը աշխարհի 30 լեզուներով) ‘
Հաջորդ հոդվածը‘Հայազգի արվեստաբանը բացահայտել է Մադոնայի «վարորդական» անցյալը’