Արսեն Զախարյանը զարմացրել է «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչին

398

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը «Լաս Պալմասի» հետ Լա լիգայի 3-րդ տուրի խաղից առաջ խոսել է բասկյան թիմի նորեկ, Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին:

«Նա զարմացրեց ինձ, բայց ոչ թե իր խաղային մակարդակով, այլ նրանով, թե ինչպես է հարմարվել: Լավ ֆուտբոլիստները շատ արագ են հարմարվում: Չնայած անգլերենի հետ կապված դժվարություններին, նա արագ է անցնում ադապտացիոն փուլը և ինտեգրվում թիմում: Զախարյանը մեծ ներուժ ունի, թեև ընդամենը 20 տարեկան է։ Եթե արտառոց ոչինչ տեղի չունենա, ապա նա մեծ ֆուտբոլիստ կդառնա: Ես Արսենին ընդգրկեցի հայտացուցակում, որովհետև նա պատրաստ է խաղալ։

Շնորհակալ եմ Վալերի Կարպինին, որ Զախարյանին չհրավիրեց հավաքական, որպեսզի նա ավելի լավ հարմարվի նոր ակումբում»,- Ալգուասիլի խոսքը մեջբերում El Desmarque:

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանն ընդգրկել է Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի հայտացուցակում: Իսպանիայի առաջնության հաջորդ տուրում Սան Սեբաստիանի թիմն օգոստոսի 25-ին կհյուրընկալվի «Լաս Պալմասին»։ 20-ամյա ֆուտբոլիստը կարող է նորամուտը նշել նոր թիմում: Զախարյանն օրեր առաջ 6 տարվա պայմանագիր էր կնքել «Ռեալ Սոսյեդադի» հետ։ Տրանսֆերի համար Լա լիգայի ներկայացուցիչը 12 միլիոն եվրո է վճարել Մոսկվայի «Դինամոյին»։ Պայմանագրում նշված է 75 միլիոն եվրո հրաժարագին։

Նախորդ հոդվածը«Ռեալին» հաղթանակ բերեց Բելինգեմի գոլը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԷդուարդ Սպերցյանը չի տեղափոխվի «Այաքս»