‘Արսեն Վենգեր. «Բավարիայից» կրած պարտությունից հետո վայրկյան անգամ չեմ մտածել հրաժարականի մասին’

560

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ մտադիր չէ իր պագայի վերաբերյալ լուրջ որոշումներ կայացնել Չեմպիոններ լիգայի 1/8 եզրափակիչում «Բավարիայից» կրած պարտությունից (1:3) հետո:

«Բավարիայից» կրած պարտությունից հետո ես վայրկյան անգամ չեմ մտածել հրաժարականի մասին: Ես ունեմ պայմանագիր, որը գործում է մինչեւ 2014 թվականը: Ես վաղուց եմ այստեղ աշխատում, եւ պետք է որոշեմ, թե ինչ եմ մտադիր անել հետագայում: Սակայն որոշումը կընդունեմ 2014 թվականից ոչ շուտ:

Այժմ մենք պետք է լինենք միասնական եւ ուժեղ կոլեկտիվ: Մեզ ոչ մի վնաս չպետք է հասցնեն այն մարդկանց կարծիքները, որոնք տիեզերական մասշտաբի եզրակացություններ են անում ընդամենը մեկ խաղի հիման վրա»,- ասել է Վենգերը:

Նշենք, որ երեկ «Արսենալի» տնօրենների խորհուրդը իր միաձայն վստահությունն է հայտնել Արսեն Վենգերին, նույնիսկ եթե «Արսենալը» մրցաշրջանի արդյունքներով չկարողանա Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել:

Նախորդ հոդվածը‘Վատիկանը հրաժարվել է մեկնաբանել գեյ-լոբբիի գոյության վերաբերյալ տվյալները’
Հաջորդ հոդվածը‘«Եվրատեսիլ 2013»-ի Հայաստանի երգի ազգային ընտրությանը ներկայացվել է 70-ից ավելի հայտ’