‘Արսեն Վենգեր. «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի ականն է’

524

«Արսենալի» գլխավոր մարզիչ մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի արդյունքները:

«Մի շարք անակնկալներ եղան: Մասնավորապես, չէի սպասում, որ մրցաշարից այսքան շուտ դուրս կմնան «Չելսին» եւ «Մանչեսթեր Սիթին»: Նախկինում անգլիական ակումբները հեշտությամբ էին հաղթահարում խմբային փուլը, սակայն ֆուտբոլը տեղում չի դոփում եւ այժմ շատ բան է փոխվել:

Առաջին հերթին տպավորված եմ Գերմանիայից: Ինձ դուր է գալիս նրանց կազմակերպվածությունն ու ֆինանսական բալանսը: Դա գործի հանդեպ շատ ճիշտ մոտեցում է եւ նրանք ծախսում են այնքան, որքան ունեն՝ ի տարբերություն ուրիշների:

Առանձնահատուկ ցանկանում եմ նշել «Յուվենտուսին»: Այս թիմի հետ պետք է հաշվի նստել: Պետք չէ ուշադրություն դարձնել այն բանին, որ նրանք փլեյ-օֆ դուրս եկան միայն «Շախտյորի» հետ վերջին խաղի արդյունքում: Կարծում եմ, որ «Յուվենտուսը» իրապես վերադարձավ էլիտա եւ այժմ կերեւա նրանց իրական ներուժը: Կարծում եմ, պետք է ուշադրությամբ հետեւել նրանք խաղին, դա ամբողջ մրցաշարի թափառող ական է»,- Վենգերի խոսքն է մեջբերում Yahoo Sport-ը:

Նախորդ հոդվածը‘Դեպարդյեն դատարանի առաջ կկանգնի անսթափ վիճակում վարելու համար ‘
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ի էլեկտորատի կողմնորոշելու մասին իմաստ կունենա խոսել, երբ հայտնի կլինեն բոլոր թեկնածուները’