‘Արցախի ղեկավարությունը հանդիպել է գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ ‘

575

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել հանրապետության գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ, հայտնում է Արցախի նախագահի մամլո ծառայությունը:

Նախագահը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, անդրադարձել է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղություններին, խնդիրներին ու հեռանկարներին: Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաների գալիք Նոր տարին եւ հույս հայտնել, որ գործարարների ակտիվ մասնակցությամբ ու կառուցողական գործակցությամբ անպայման կարձանագրվեն նոր հաջողություններ, որոնց վերջնական հասցեատերը արցախցիներն են: 
Միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախորդ հոդվածը‘Ինչպես Սերժ Սարգսյանը հերթական անգամ «քցեց» Ռուբեն Հայրապետյանին ‘
Հաջորդ հոդվածը‘Միքայել Լաուդրուպ. Ես միայն մեկ Վիլյայի եմ սպասում’