‘
Յոթ հոգի, այդ թվում՝ հղի մի կին, զոհվել են Արևմտյան Վրաստանի Ցևանի գյուղի մերձկայքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով: Վթարը տեղի է ունեցել, երբ առջևից ընթացող բեռնատար մեքենայից մետաղաթերթեր են թափվել ուղևորատար միկրոավտոբուսի ուղղությամբ: Վարորդը չի կարողացել խույս տալ դրանց բախվելուց, արդյունքում՝ հինգ ուղևորներ և միկրոավտոբուսի վարորդը տեղում զոհվել են: Եւս մեկ մարդ մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո: Բեռնատարի վարորդը Թուրքիայի քաղաքացի է, նա ձերբակալվել է և մեղադրվում է վթարային իրավիճակ ստեղծելու համար՝ Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածով՝ տրանսպորտային երթևեկության կանոնների կամ շահագործման կանոնների խախտում:
‘