‘Երկկողմանի ծնողազուրկ երեխաներն ապրում են վարձով տնակում (տեսանյութ)’

794

Այս տարի գարնանը, երբ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օգնություն ցուցաբերելու նպատակով այցելեցին երկկողմանի ծնողազուրկ Ալավերդյանների ընտանիքին, նրանք ապրում էին իրենց ազգականներից մեկի տանը:

«Շիրակ կենտրոնի» փոխանցմամբ՝ այսօր ընտանիքն ապրում է  Գյումրու «Ստրոմմաշինա» թաղամասի տնակային ավանում, որտեղ երրորդ ամիսն է` Ալավերդյանները տնակ են վարձակալել: Նրացից փոքրը մանկուց հաշմանդամ է և մեծ քրոջ՝ 23-ամյա Վարդուհու խնամքի տակ է, իսկ միջնեկը` 20 ամյա Արսենը, այս տարի ամռանն է վերադարձել զինվորական ծառայությունից:

Տնակի վարձը վճարում են անչափահաս եղբոր երկկողմանի ծնողազրկության թոշակով: Այս ընտանիքը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չէ: 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նախորդ հոդվածը‘Ռոման Բերեզովսկին` տուրի խորհրդանշական հավաքականում’
Հաջորդ հոդվածը‘Արևմտյան Վրաստանում ավտովթարի հետևանքով 7 մարդ է զոհվել’