‘
Աֆղանստանում կորել է վրացական խաղաղապահ ստորաբաժանման զինծառայողը, ասվում է Վրաստանի ՊՆ հաղորդագրության մեջ: Տեղեկատվության համաձայն, դեկտեմբերի 19-ից հետո նրան ոչ ոք չի տեսել: Վրաստանի ՊՆ-ն հայտնում է, որ զինծառայողն անհետացել է չպարզված հանգամանքներում: Այժմ իրականացվում է որոնողա-փրկարարական գործողություն, որն իրականացնում է Անվտանգության միջազգային ուժերի հրամանատարությունը:
ISAF շրջանակներում Աֆղանստանում 1600 վրացի զինծառայող է գտնվում:
‘