‘
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ՝ Պակիստանում և Աֆղանստանում գործող իսլամիստական «Հականի ցանցը» ընդգրկվել է Աֆղանստանում ահաբեկչական հարձակումներ իրականացնող կազմակերպությունների սև ցուցակում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
ՄԱԿ-ում ԱՄՆ պատվիրակության փոխանցմամբ՝ ցանցի առանցքային անդամների նկատմամբ կիրառվելու են մի շարք պատժամիջոցներ, մասնավորապես՝ բանկային հաշիվների սառեցում, զենքի ձեռքբերման բացառում և այլն:
Հայտնի է դարձել, որ 2007 թ. Քաբուլում ԱՄՆ դեսպանության նկատմամբ ահաբեկչական հարձակում են իրականացրել հենց այս կազմակերպության անդամները, ինչի արդյունքում 27 մարդ էր զոհվել:
‘