‘Բագրատյան. Կառավարությունը ուժեղ երկրների առաջ քծնելու բացառիկ հատկություններով է օժտված’

1487

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իր Ֆեյսբուքյան էջում գրում է.

Քիչ առւաջ հայտնի դարձավ՝ ՀՀ կառավարությունը 180 մլն դոլարով վաճառել է Որոտանի կասկադը (ավելի քան 500 մեգավատ)։ Տպավորություն ունեմ, որ սա արվել է բացառապես ամերիկացիների «բարկությունը» մեղմելու համար։ Կառավարությունը սրանից Հայաստանին զրկեց սեփական էներգետիկայից։ Կասկադը վաճառվել է ամենաքիչը 4 անգամ ավելի էժան։ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադը» առաջիկա 6 տարիներին 70 մլն կներդնի։ Ներեցեք, բայց առանց այդ ընկերության մենք 6 տարում նորմատիվներով ավելի շատ կներդնեինք ընկերության շահույթից։ Արդյունքում, առանց կասկածի, մի քանի տարի հետո այս համալիրը կվաճառվի մի քանի անգամ ավելի թանկ գնով։ Մեր կառավարությունը ուժեղ երկրների առաջ քծնելու (ավելի վաղ գերշահավետ պայմաններ էին տրամադրվել ռուսներին) բացառիկ հատկություններով է օժտված։

Նախորդ հոդվածը‘«Ագօս»-ը հրապարակել է Օջալանի նամակը հայ ժողովրդին’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Բառերի և երևույթների սխալ ընկալում’