‘Բազմահազարանոց ցույց Փարիզում՝ սպանված քուրդ կանանց հիշատակին’

1191

Ավելի քան 10 հազար մարդ բողոքի ցույցի է ելել Փարիզի կենտրոնում՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել ֆրանսիական մայրաքաղաքում երեք քուրդ ակտիվիստուհիների սպանությունից հետո:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հորդորել էր հանցագործության հետաքննություն իրականացնել, ինչպես նաեւ՝ պահանջել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդից բացատրել, թե ինչու՞ է վերջինս կապ պահպանում Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության հետ:

Ավելի վաղ Օլանդը հայտարարել էր, թե նա եւ մի շարք այլ քաղաքական գործիչներ ճանաչում էին կանանցից մեկին: Զոհվածների թվում Սակինե Ջանսըզն էր՝ ՔԱԿ-ի ռազմական թեւի հիմնադիրներից մեկը:

Հիշեցնենք, որ հինգշաբթի Փարիզի քրդական տեղեկատվական կենտրոնում հայտնաբերվել են երեք քուրդ կանանց մարմինները: Նրանք սպանվել են գլխին կատարված հրազենային հարվածից: 

Նախորդ հոդվածը‘Մանչեսթեր Յունայթեդը» Ֆերգյուսոնին փոխարինող է տեսնում Կոնտեին’
Հաջորդ հոդվածը‘Որդեգրված 13-ամյա տղան հայրենիքի կարոտից հատել է Եվրոպայի կեսը’