‘Բալոտելիին տուգանել են 340 հազար ֆունտով’

631

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելին չի համաձայնվել այն տուգանքի հետ, որը նրա հանդեպ մարզական ռեժիմը խախտելու համար կիրառել է ակումբի ղեկավարությունը: Հարձակվողը չորեքշաբթի օրը ժամանելու է Լոնդոն եւ փորձելու է իր իրավացիությունը ապացուցել երկու անկախ փորձագետների:

Բալոտելին տուգանվել է 340 հազար ֆունտով. դա նրա երկու շաբաթվա աշխատավարձն է: Եթե Բալոտելին չկարողանա ապացուցել իր իրավացիությունը, ապա այդ դեպքում ստիպված կլինի հինգ անգամ ավելի մեծ տուգանք վճարել,- dailymail.co.uk-ը:

Նախորդ հոդվածը‘Հուշարձանագետ. Մենք շատ ենք ծխում, որովհետև մեր պարտքերի տերը չենք (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի «Վերջ»-ը’