‘Բակո Սահակյանը ՀՀ պաշտոնյաների հետ քննարկել է Ստեփանակերտի ջրամատակարարման խնդրը ‘

608

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման հիմնախնդրին:

Խորհրդակցությանը, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչները, քննարկվել են մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի արդիականացման, այդ թվում` մաքրման կայանների շահագործման, ջրի որակի հսկողության հետ կապված հարցեր:

Կարեւորելով  ջրային համակարգի կենսական նշանակությունը հանրապետության կյանքում` Բակո Սահակյանն ընդգծել է իրականացվող աշխատանքների բարձր որակի եւ անվտանգության պահպանման, ինչպես նաեւ այդ ոլորտում ՀՀ համապատասխան կառույցների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը:

Խորհրդակցությանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախորդ հոդվածը‘Էշթոն Կուտչերի՝ Սթիվ Ջոբսի կերպարում առաջին պաշտոնական լուսանկարը ‘
Հաջորդ հոդվածը‘Դեսպան Չարչօղլյանն իր հավատարմագրերն է հանձնել Օմարի սուլթանին’