‘Էշթոն Կուտչերի՝ Սթիվ Ջոբսի կերպարում առաջին պաշտոնական լուսանկարը ‘

1131

Համացանցում է հայտնվել Սթիվ Ջոբսի կյանքի մասին պատմող ֆիլմից արված լուսանկարներից մեկը, որտեղ դերասան Էշթոն Կուտչերը ներկայանում է Ջոբսի կերպարով: Ընդ որում, ուշագրավ է, որ առաջին լուսանկարը այնքան էլ մեծ ազդեցություն չի թողել. քննադատններն դիմահարդարներից ավելիին էին սպասում՝ Կուտչերին՝ Ջոբսին նմանեցնելու հարցում:

Հիշեցնենք, որ Սթիվ Ջոբսի մասին ֆիլմը պատմելու է Ջոբսի կերպարանափոխման մասին՝ հիփփիից Apple ընկերության հիմնադրի: Ֆիլմի սյուժեն հիմնականում կենտրոնանալու է 1971 թվականից մինչեւ 21-րդ դար ընկած հատվածի վրա, եւ մասնավորապես, Apple ընկերության նախագահների խորհրդում առաջացած խնդիրների, ընկերությունից Ջոբսի հեռանալու եւ նրա անձնական խնդիրների վրա:

Ռեժիսոր Ջոշուա Մայլք Սթերնի ֆիլմի պրեմիերան կկայանա եկող տարվա հունվարի 27-ին, այն կներկայացվի Sundance Film Festival փակման արարողությանը: 

Նախորդ հոդվածը‘Բալոտելիի գործակալ. Մարիոն արժե այնքան, որքան «Մոնա Լիզան»’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը ՀՀ պաշտոնյաների հետ քննարկել է Ստեփանակերտի ջրամատակարարման խնդրը ‘