‘Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ’

842

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ` նվիրված հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված մի շարք հարցերի, ինչպես նաև «Հեռուստամարաթոն-2012»-ի արդյունքներին, հայտնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:
Զեկույցներով հանդես են եկել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները: Երկրի ղեկավարը քննարկված հարցերի շուրջ կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին:

Նախորդ հոդվածը‘Ինչպես վատնել պետության փողերը. ԱԽՔ Արթուր Բաղդասարյանն ի՞նչ գործ ունի Մակաուում ‘
Հաջորդ հոդվածը‘«Այաքսի» նախկին եւ ներկա ֆուտբոլիստները նկարահանվել են ակումբին նվիրված երգի տեսահոլովակում. Տեսանյութ’