‘
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին մասնակցել է 2012թ. արդյունքների ամփոփմանը՝ նվիրված պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին, եւ հանդես եկել ելույթով, հայտնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:
Կարեւորելով բանակաշինության դերը մեր պետական քաղաքականության մեջ` Սահակյանն իր ելույթում անդրադարձել է անցնող տարվա ընթացքում ոլորտում իրականացված աշխատանքներին, ունեցած ձեռքբերումներին եւ առկա հիմնախնդիրներին:
Հանրապետության ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն հրամանատարական կազմին` կապված բանակի շարունակական հզորացման, երկրի պաշտպանունակության ամրապնդման եւ ժողովրդի անվտանգության ապահովման հետ:
‘