‘Մարզերում հետազոտվել է ավելի քան 8500 մարդ’

1124

Շարունակվում են Երևանում տեղակայված բժշկական խոշոր կազմակերպությունների առաջատար մասնագետների այցերը հանրապետության բոլոր մարզեր, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:  ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով՝ մարզային բուժհաստատություններին այդ կենտրոնների կցումները նպատակ ունեն բնակչությանը հասանելի դարձնել մասնագիտացված բժշկական օգնությունը, ինչպես նաև նվազեցնել մարզերից դեպի մայրաքաղաքային կլինիկաներ հիվանդների հոսքը։

Հոկտեմբերից սկսված այցերի ընթացքում արդեն հետազոտվել է 8586 մարդ։ Նրանցից 6952-ին նշանակվել է ամբուլատոր, 68-ին` հիվանդանոցային բուժում։ Այս գործընթացում ընդգրկված են նաև ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետները, ովքեր աշխատում են մարզերի գլխավոր մասնագետների հետ։

Մայրաքաղաքի կլինիկաների պրոֆեսորներն ու առաջատար մասնագետները սկսել են վիրահատություններ կատարել ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզային հիվանդանոցներում։ Նրանք նաև տեղի մասնագետների հետ համայցեր են կատարում, ծանոթանում հիվանդների բուժման ընթացքին և խորհրդատվություններ տրամադրում:

 

Նախորդ հոդվածը‘Եղվարդ-Արագյուղ- Բուժական-Հարթավան ճանապարհահատվածը բաց է ‘
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը մասնակցել է ՊԲ ռազմական խորհրդի նիստին’