‘Բակո Սահակյան. Տարածաշրջանի ամենամարտունակ բանակը մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումներից է’

547

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձներ է հղել Սերժ Սարգսյանին և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` Բանակի օրվա կապակցությամբ:

«Այն, որ հայոց բանակն այսօր տարածաշրջանում ամենամարտունակ ու կազմակերպված բանակն է, անհերքելի իրողություն է և հանդիսանում է մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումներից մեկը: Դաստիարակվելով իրենց հերոս հայրերի ու պապերի օրինակով` մեր փառապանծ բանակի քաջ զինվորները պատվով են կատարում իրենց առջև դրված խնդիրները՝ պաշտպանելով հայրենիքի և ժողովրդի անվտանգությունը, ամուր պահելով պետության սահմանները: Սա հայրենասիրության ու անձնվիրության վառ դրսևորում է: Այս տոնական օրը մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ողջ անձնակազմին` շարքային զինվորից մինչև գեներալ, և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` ի փառս հայոց անկախ պետականության զորացման ու բարգավաճման», — ասվում է Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձում:

Նշենք, որ Բակո Սահակյանն այսօր Հայաստանի քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ միասին Եռաբլուր պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի զոհված մարտիկների հիշատակին:

Նախորդ հոդվածը‘Գողացել’
Հաջորդ հոդվածը‘Շնորհավորանք Լեւոն Տեր-Պետրոսյանին’