‘Բամբակաշատի գործով ձերբակալվածներն ազատ են արձակվել. Դավիթ Մելիքյան’

986

Բամբակաշատի գործով ձերբակալվածներ Կառլեն Ե.-ն և Զոհրաբ Ե.-ն գրավի դիմաց ազատ են արձակվել: Այս մասին iLur.am-ին հայտնեց սեպտեմբերի 9-ին ծեծի ենթարկված Արամ Մելիքյանի հորեղբայրը՝ Դավիթ Մելիքյանը:

«Երկու-երեք օր պահեցին մեր ներքին գործերի բաժանմունքում, մենք մտածում էին բերդ կուղարկեն: Դիմել ենք, ասել են գնացեք Երևան, բողոք արեք: Իսկ նրանք, ովքեր փախուստի մեջ էին, եկել են ցուցմունք են տվել ու բաց են թողել»,- ասաց Մելիքյանը:

Փորձեցինք լուրի հավաստիությունը ճշտել Ոստիկանության լրատվության վարչությունից: Այնտեղից մեզ պատասխանեցին, որ պարզաբանումներով հանդես կգան երեքշաբբթի օրը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում անհայտ անձինք վիճաբանել են Արամ Մ.-ի հետ, ծեծի ենթարկել նրան և պատճառել վնասվածքներ: Տուժածի հորեղբայրը պնդում է, որ ծեծողներից մեկը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիք Պետրոսյանի որդին է՝ Մակարը:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում ընդդիմությունը մեծածավալ ցույց է անցկացնում’
Հաջորդ հոդվածը‘Ռետրո մամուլ. Լիպարիտյան. «Ձգտում ենք պաշտպանել աշխարհում ԼՂՀ-ի վարած քաղաքականությունը» ‘