‘Մոսկվայում ընդդիմությունը մեծածավալ ցույց է անցկացնում’

1129

Մոսկվայում տեղի է ունենում «Միլիոնների մարշ» բազմահազարանոց բողոքի երթը: Այս անգամ ակցիայի կազմակերպիչները ներկայացրել են ոչ միայն քաղաքական, այլև սոցիալ-տնտեսական պահանջներ,- հայտնում է rosbalt.ru-ն:

Միջոցառմանը մասնակցում է նաև Գենադի Գուդկովը, ում  նախօրեին  Պետական դումայի որոշմամբ զրկեցին պատգամավորական մանդատից:

Իշխանությունները մեծ թվով զինվորական ուժեր են կենտրոնացրել: Ականատեսների վկայությամբ երթուղու հարակից բակերը լի էր զինված ոստիկաններով և հատուկ նշանակության ջոկատայիններով:

Նախորդ հոդվածը‘Չեխիայում արգելել են ալկոհոլի վաճառքը’
Հաջորդ հոդվածը‘Բամբակաշատի գործով ձերբակալվածներն ազատ են արձակվել. Դավիթ Մելիքյան’