Բայդենը Կոնգրեսին կոչ է արել բավարարել օգնության հայցը

141

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին կոչ է արել անհապաղ ընդունել Ուկրաինային 33 մլրդ դոլարի լրացուցիչ օգնության հայցը, որպեսզի առաջիկա օրերին համապատասխան օրինագիծ ընդունվի, ասվում է նախագահի՝ երկուշաբթի Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Ըստ Բայդենի՝ եթե դա չարվի, ապա ԱՄՆ-ը ստիպված է լինելու դադարեցնել օգնությունը Կիևին` մոտավորապես տասն օր հետո։

«Դա շտապ անհրաժեշտություն է․ ես գրեթե ծախսել եմ ուկրաինացի մարտիկներին աջակցելու համար Կոնգրեսի երկու կուսակցությունների մեծամասնության կողմից հատկացված պաշարները։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր օգնության մատակարարումները դադարեն, քանի դեռ սպասում ենք, որ Կոնգրեսը գործի։ Մեզ ընդամենը մոտավորապես 10 օր է մնացել այդ կրիտիկական գծին հասնելու համար»,- նախազգուշացրել է նախագահը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄակրոնը եվրաինտեգրման նոր ձևաչափ է առաջարկել
Հաջորդ հոդվածըՇրի Լանկայի վարչապետը հրաժարական է տվել