Մակրոնը եվրաինտեգրման նոր ձևաչափ է առաջարկել

408

«Ուկրաինայի մուտքը ԵՄ կարող է շատ տարիներ ու նույնիսկ տասնամյակներ տևել»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը Եվրախորհրդարանում։

Էմանյուել Մակրոնն առաջարկել է նոր քաղաքական կազմակերպություն ստեղծել այն երկրների համար, որոնք ԵՄ արժեքներ են կրում, սակայն դրա կազմի մեջ չեն մտնում։

Մակրոնը նաև ընդգծել է, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորումը չպետք է ուղեկցվի Ռուսաստանի նվաստացմամբ։

«Վաղը մենք պետք է խաղաղություն կառուցենք։ Կարևոր է չմոռանալ դրա մասին։ Եվ դա պետք է տեղի ունենա բանակցությունների սեղանի շուրջ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Նրանք պետք է որոշեն այդ բանավեճերի պայմանները։ Բայց այդ գործընթացը պետք է անցնի ոչ թե մերժմամբ, միմյանց բացառելով, առավել ևս՝ ստորացնելով»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահի առաջարկի համաձայն, այսպես կոչված` «եվրոպական քաղաքական ընկերության» մաս «կարող են դառնալ և՛ նրանք, ովքեր պայքարում են ԵՄ անդամ դառնալու համար, և՛ կառույցը լքած պետությունները»։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԿարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հռոմի «Մասթերսում»
Հաջորդ հոդվածըԲայդենը Կոնգրեսին կոչ է արել բավարարել օգնության հայցը