‘
Բելգիայի Անտվերպեն նավահանգստում բաբան տեղափոխող կոնտեյների մեջ 9 տոննա կոկային է հայտնաբերվել։
Սա Բելգիայում երբեւէ առգրավված թմրանյութերի ամենամենծ խմբաքանակն է։ Բեռան շուկայական արժեքը 500 միլիոն է։
Անտվերպենի դատախազուքյան ներկայացուցիչը տեղեկացրել է, որ կոկայինը փաթեթավորված էր գրեթե 7 հազար տուփերի մեջ, որոնք իրենց հերթին թաքցված էին բանանի արկղերի մեջ։ Կոնտեյները Բելգիա է հասցրել Էկվադորից ժամանած նավը։ ԹՈստիկանները դիտմամբ չեն կանխել թմրանյութի մուտքը Բելգիա՝ որպեսզի հնարավորություն ունենան բացահայտել հանցագործներին։ Ոստիկանական գործողության արդյունքում մի քանի մարդ ձերբակալվել է։ Առգրավված բանանը հանձնվել է Ռոտտերդամի կենդանաբանական այգի։
‘