‘Բանգլադեշի մայրաքաղաքում անկարգություններ են սկսվել’

555

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում բախում է տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, երեքշաբթի հաղորդել է պակիստանյան Dawn թերթը: Պարբերականի տվյալներով՝ տասնյակ մարդիկ, այդ թվում՝ իրավապահներ, վնասվածքներ են ստացել: Իրավապահ համակարգի աշխատակիցները ստիպված են եղել ցուցարարների դեմ ռետինե փափուշտներ և արցունքաբեր գազ կիրառել: Փողոց դուրս եկած քաղաքացիները պահանջում են դադարեցնել դատավարություններն ընդդիմադիր գործիչների նկատմամբ, որոնք մեղադրվում են ռազմական հանցագործությունների մեջ: Անցյալ շաբաթ Բանգլադեշի դատարանն այդ մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտեց ընդդիմադիր իսլամական «Ջամաաթ-ի-Իսլամի» կուսակցության առաջնորդ Աբդուլ Կադերա Մոլլային: Դատարանի որոշումը բողոքի ալիք բարձրացրեց իսլամական կուսակցության համակիրների շարքերում: Վճիռն արձակելու օրը կուսակցությունը համընդհանուր գործադուլ կազմակերպեց, հաղորդում է Интерфакс—ը:

Նախորդ հոդվածը‘Անդրես Ինյեստա. Գվարդիոլային հաջողություն է սպասվում’
Հաջորդ հոդվածը‘Բենեդիկտոս XVI-ը մտադիր չէ պաշտոնաթողությունից հետո մասնակցել եկեղեցու կառավարմանը’