‘Բանկային փլուզու՞մ. Մամուլ’

851

Վերջին շրջանում մտահոգիչ տեղեկություններ են արտահոսում Հայաստանի բանկային համակարգից: Ըստ այդ տեղեկությունների մեր բանկային համակարգում ծագել են այնպիսի խնդիրներ, որոնք կարող են լուրջ ճգնաժամի պատճառ դառնալ: Խնդիրները վերաբերում են առաջին հերթին վարկերի վերադարձելիությանը: Վարկառուները չեն կարողանում սպասարկել բանկերի` նախկինում տրված վարկերը, և ներկայումս` գնալով ավելի մեծ տարածում է ստանում վերավարկավորումը: Այսինքն, վարկառուները մի բանկից վարկ են վերցնում նախկինում մեկ այլ բանկից վերցրած վարկը մարելու համար: ՀՀ-ում գործող օրենսդրության համաձայն, նման կարգի վերավարկավորումը, մեղմ ասած, չի խրախուսվում, բայց պատկան մարմինները սրա վրա աչք են փակում, հակառակ դեպքում` ամբողջ ֆինանսական համակարգը կարող է փլուզվել: Բայց սա կարճատև լուծում է, և մի ինչ-որ պահի ֆինանսական այս շրջապտույտը կանգ կառնի: Բանկերը հույս ունեն, որ Կենտրոնական բանկը խոշոր գումարների աղբյուրներ կգտնի բանկային համակարգում փող ներարկելու համար,֊ սակայն այդ հույսերը կարծես, չեն արդարանում: Ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ-ում գործող թվով 4 բանկերի մոտ արդեն շոշափելի դժվարություններ են առաջացել:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը կղեկավարի մարշալ Բաղրամյանի զարմիկը. մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Կույր երիտասարդը՝ նախընտրական սիմվոլ. Մամուլ’